Նոր պայթյունների շարք տեղի է ունեցել Էր-Ռիադի դիվանագիտական թաղամասում՝ ԱՄՆ դեսպանատան հրդեհի մասին հաղորդումների ֆոնին, հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը, հրդեհը առաջացել է երկու անօդաչու թռչող սարքերի հարվածից ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում։ Fox News հեռուստաալիքի լրագրող Ջեննիֆեր Գրիֆին-ի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ շենքում մարդիկ չեն գտնվել։




























