Չինաստան-ի Շանթոու քաղաքի կենդանաբանական այգում առյուծը քաշել է դպրոցական աղջկան իր վանդակի մեջ։ Այս մասին հաղորդում է Shanghai Daily պարբերականը։
«10-ամյա աղջիկը չափազանց մոտ է մոտեցել՝ փորձելով առյուծին կերակրել մետաղական ճաղավանդակի միջով, ինչից հետո առյուծը բռնել է նրան տաբատից և քաշել ներս՝ վանդակի տարածք», — գրում է պարբերականը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Գուանդուն նահանգում գտնվող Շանթոուի կենդանաբանական այգում։
Նշվում է, որ երեխային հաջողվել է փրկել։ Մոտակայքում գտնվող մի տղամարդ արագ արձագանքել է և դուրս է քաշել երեխային։ Հետագայում նրան տեղափոխել են հիվանդանոց՝ վերքերը մշակելու և կատաղության դեմ պատվաստում կատարելու համար։
Միջադեպի պատճառով կենդանաբանական այգին ժամանակավորապես փակվել է, իսկ հաստատության աշխատակիցները ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից։ Նրանց մեղադրել են այն բանի համար, որ այցելուներին թույլ են տվել չափազանց մոտենալ գիշատիչ կենդանիներին։




























