Իսրայելը հայտնել է, որ վերջին իրանական հարձակման հետևանքով երկրի կենտրոնական հատվածում վիրավորվել է վեց մարդ․ նրանցից մեկի վիճակը ծանր է, հայտնում է Times of Israel-ը։
«Մագեն Դավիդ Ադոմ» շտապօգնության ծառայության տվյալներով, հարձակումը իրականացվել է կասետային ռումբերի կիրառմամբ։
Թել Ավիվում ծանր վնասվածք է ստացել 40-ամյա մի տղամարդ։
Եվս հինգ մարդ վիրավորվել է Պետախ Տիկվա քաղաքում։




























