Սաուդյան Արաբիայում բնակելի շենքի վրա օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 12-ը վիրավորվել են, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության տեղական գործակալությանը:

Նշվում է, որ հարվածը հասցվել է Ալ Խարջ նահանգի կենտրոնական մասում գտնվող բնակելի համալիրին:

Զոհվածների թվում եղել են Հնդկաստանի և Բանգլադեշի քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։