Երեւանի Մաշտոցի այգում լարված իրավիճակ է ստեղծվել այգում շինարարության դեմ պայքարող ակտիվիստների եւ մի խումբ մարդկանց միջեւ: Այս մասին լուրեր են տարածվել Facebook սոցիալական ցանցում:
Ըստ այդմ, ակտիվիստների փոխանցմամբ` երբ իրենք փորձել են ցելոֆանե տոպրակ ամրացնել կրպակի երկաթե կարկասի վերեւում` ձնից պատսպարվելու համար, իրենց են մոտեցել 3 հոգի եւ սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Ակտիվիստների կարծիքով, դրանք հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն էին:
Վերջիններս ոստիկանություն են կանչել եւ ոստիկանները երիտասարդներին ասել են, թե վերեւներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել եւ կես ժամ ժամանակ են տվել երիտասարդներին տոպրակը հանելու համար:
Ակցիային շուրջ մեկ տասնյակ մարդ է մասնակցում:
Խնդիրը հարթվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցի օգնությամբ, որն ասել է, որ ակտիվիստները ցելոֆան փակցնելու իրավունք ունեն:




























