Երեւանում, փետրվարի 19-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի եւ Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված կինը դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադի կողմից ստացել բուժօգնություն:

Կատարվում է քննություն: