Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը եւ Իրանը արագ համաձայնության կգան հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ, քանի որ դրա երկարաձգումը կարող է հանգեցնել համաշխարհային ռեցեսիայի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Անթալիայի դիվանագիտական ​​համաժողովի շրջանակում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ բանակցություններում առաջընթացի բացակայությունը լուրջ տնտեսական ռիսկեր է պարունակում։ Նա միաժամանակ հավաստիացրել է, որ Թուրքիան ինքը ներկայում էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չունի։

Բայրաքթարը պարզաբանել է, որ երկիր ներմուծվող նավթի մոտ 10 տոկոսն անցնում է Հորմուզի նեղուցով, բայց իրավիճակը մնում է կառավարելի։

ԱՄՆ-ը եւ Իրանը նախկինում մի քանի փուլով բանակցություններ են անցկացրել Իսլամաբադում, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ պահպանվող տարաձայնությունների պատճառով։