ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության կողմից 2009 թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ ներկայացված 2010 թ. պետբյուջեի նախագծում կատարվելիք փոփոխություններին։ Ըստ կատարված փոփոխությունների, բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացվել է 65 մլրդ, ծախսային մասը` 75 մլրդ դրամով։

Դրանից զատ, կառավարությունը վերաբաշխում է կատարել 2009 թ. պետբյուջեում եւ պահուստային ֆոնդից մեկ միլիոն դրամ տրամադրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին` ՀԴՄ 2009 թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման ծախսերի փոխհատուցման նպատակով։ Մեկ այլ որոշմամբ եւս վերաբաշխվել է 2009-ի պետբյուջեն` ՀՀ եւ ՎԶՄ բանկի միջեւ կնքված Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի ծախսերը բյուջեում ներառելու, ինչպես նաեւ լրացուցիչ համաֆինանսավորում հատկացնելու նպատակով: