NEWS.am-ը  ներկայացնում է  «FrontPage Magazine»-ում հրապարակված Դեյվիդ Գորովիցի ազատության կենտրոնի գիտաշխատող  Ռայմոնդ Իբրահիմի հոդվածը որոշակի կրճատումներով.

Երեկ, ապրիլի 24 –ին նշվեց «մեծ հանցագործության»` Հայոց ցեղասպանության տարելիցը: Եթե 20-րդ դարի սկզբին Թուրքիան ունենար զանգվածային պատժի տեխնոլոգիաներ, ինչպես Գերմանիայում 1940-ականներին գազային խցերը, ապա ողջ հայ ժողովուրդը, հնարավոր է, կբնաջնջվեր:

Առավել օբյեկտիվ ամերիկացի պատմաբանները, որոնք հարցն ուսումնասիրել են, համաձայն են, որ դա կանխամտածված, հաշվարկված ցեղասպանություն էր:

Իսկապես, ապացույցները բավականին շատ են: 1920թ. ԱՄՆ Սենատի  №359  բանաձեւը վկայություններ է պարունակել, այդ թվում` «բռնությունների, խոշտանգումների, մահվան» ապացույցներ:

Ի՞նչ գիտեն ամերիկացիները Հայոց ցեղասպանության մասին: Պետք է նշել, որ ամերիկյան մի քանի դասագրքեր ճանաչում են այն:  Այդուհանդերձ, նրա գլխավոր պատճառներից, հնարավոր է, ամենահիմնականը,  բացարձակապես ճանաչված չէ` կրոնականը: Ցեղասպանությունը մշտապես ձեւակերպվում է աշխարհիկ պարդիգմայի օգնությամբ, որը միայն այն գործոններն է ծանրակշիռ համարում, որոնք ընկալելի են ժամանակակից, աշխարհիկ, արեւմտյան տեսակետից, այնպիսին, ինչպես նույնականության քաղաքականությունը, նացիոնալիզմն ու տարածքային վեճը: Ինչպես եւ կարելի է պատկերացնել, նման մոտեցումը արեւմտյան տեսակետը տեղափոխում է տարբեր դարաշրջանների տարբեր քաղաքակրթությունների վրա, ինչն անախրոնիզմ է պատմության մեջ:

Պատերազմն, իհարկե, եւս մեկ կարեւոր գործոն է, որը ծածկել է  Հայոց ցեղասպանության իրական դեմքը: Սակայն դեռ Ուինսթոն Չերչիլը, ով զանգվածային սպանությունները «ադմինիստրատիվ հոլոքոստ» է համարել, իրավացիորեն նկատել է, որ Առաջին համաշխարհային պատերազմը «թուրքական հողը քրիստոնյաներից մաքրելու հնարավորություն ընձեռեց»:

Այսօր նույնպիսին է իրավիճակ է ողջ մահմեդական աշխարհում, ամենուր, որտեղ կա պատերազմ. այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն տապալեց իրաքյան բռնակալ Սադամ Հուսեյնին, երկրի քրիստոնեական փոքրամասնությունը դարձավ սիստեմատիկ հետապնդման առաջին թիրախը, որը հանգեցրեց նրան, որ Իրաքի բնիկ քրիստոնյա ժողովրդի մոտ կեսը հեռացավ իր հայրենիքից: Հիմա, երբ պատերազմ է Սիրիայում, իսկ ԱՄՆ-ն աջակցում է ջիհադիստներին եւ ահաբեկիչներին, քրիստոնյաները փախչում են` իերնց կյանքը փրկելու համար:

Ոչ մի կասկած չկա, որ կրոնը  հիմնական նշանակություն է  ունեցել Հայոց ցեղասպանության հարցում: Բացի այդ, հաճախ են մոռանում այն փաստը, որ թուրքական հեգեմոնիայի տակ գտնվող ասորիներն ու հույները նույնպես զտումների թիրախ էին:

Իսկ լռությունը միշտ ցեղասպանություն իրականացնողների դաշնակիցն է: Ժամանակին Ադոլֆ Հիտլերը ռացիոնալ բացատրություն է տվել իր ծրագրերին, երբ հարցադրում է  արել, թե ով է հիշում հայերի կոտորածի մասին: Ի՞սկ ով է այսօր խոսում իսլամական աշխարհում քրիստոնյաների ոչնչացման մասին: