News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները հայտնում են որ սովորական ջուրն ուղեղի աշխատանքի ուժեղ խթանիչ կարող է լինել։ Այն ուղեղի աշխատանքն արագացնում է 14%-ով։ Գիտափորձին մասնակցել է 34 մարդ, որոնց տրամաբանական խնդիրներ են հանձնարարել երկու անգամ. առաջին անգամ՝ հացահատկային բրիկետացված կոնցենտրատով նախաճաշելուց, երկրորդ անգամ՝ նույնին նաեւ մեկ շիշ ջուր հավելելուց հետո։

Պարզվել է, որ «չոր» նախաճաշից հետո չծարաված մարդկանց արդյունքները համանման են եղել նախաճաշին նաեւ ջուր խմածների պատասխաններին։

Ջուրը նրանց վրա նկատելի ազդեցություն չի թողել։ Սակայն ծարավ մարդիկ, ջուր ստանալով, խնդիրը 14%-ով ավելի արագ են լուծել, հայտնում է eurosmi.ru-ն։

Արեւելյան Լոնդոնի համալսարանի գիտնականների կարծիով՝  ջուր խմելով մարդը «ազատագրում է» ուղեղի հատվածները, որոնք ծարավի ժամանակ մարմնին անընդհատ ազդակներ են ուղարկում խնդրի վերաբերյալ։ Դա նրանց ավելի արագ տրամաբանելու հնարավորություն է տալիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ