News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, Բուզանդի փողոցի բնակիչները հավաքվել են ՀՀԿ գլխավոր գրասենյակի մոտ (Մելիք Ադամյան փողոց): Նրանք նշում են, որ դեռեւս սեպտեմբերի 3-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է ընդուներ իրենց, բայց առանց հիմնավորման դա տեղի չի ունեցել:

Այնուհետեւ նրանք գլխավոր մուտքի մոտից հավաքվեցին Կառավարության շենքի հետեւի մուտքի մոտ, քանի որ վարչապետն այդ մուտքից է դուրս գալիս: Նրանք ցանկանում են հանդիպել վարչապետի հետ:

Ցուցարարները փորձում են փակել ճանապարհը, որպեսզի հանդիպեն վարչապետի կամ Սերժ Սարգսյանի հետ եւ վերջնական պատասխան ստանան իրենց խնդրի հետ կապված:

Ոստիկանները փորձում են նրանց հետ պահել այդ քայլից, որոնց թիվը գնալով ավելանում է:

Բնակիչները պահանջում են, որ իրենց վերջնական խնդրին լուծում տրվի, քանի որ այս պահին հայտնվել են «բոմժ»-ի կարգավիճակում, կամ տոմս հատկացնեն՝ երկրից հեռանալու համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ