News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանին վստահեցնում է, որ աշխատանքից ազատվելու դիմում գրելու պատճառը հոգնածությունն է: «Մի քիչ էլ ես հանգստանամ, ի՞նչ է եղել: Մի քիչ հանգստանամ, էլի կաշխատեմ: Ես հիմա իմ այգին եմ մշակում, թողեք մի քիչ զբաղվեմ, հետո որոշեմ, կասեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կորյուն Փիլոյանը:

Հարցին,թե նորանշանակ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է ստիպել դիմում գրել, նա պատասխանեց, որ ոչ: «Գեւորգ Կոստանյանը ոչ մեկին չի ստիպում, ինձ, համենայն դեպս, չի ստիպել, իմ աշխատանքից ազատվելու դիմումը իր համար անակնկալ էր, ուրիշների մասին տեղյակ չեմ, ես առաջինն եմ դիմում գրել, դուրս եկել, մնացածից տեղյակ չեմ»:

Այլ մեկնաբանություններ Կորյուն Փիլոյանը չցանկացավ տալ՝  խնդրելով թողնել առայժմ հանգստանալ: Իսկ թե ապագայում ինչ պաշտոնի ենք նրան տեսնելու, ապա նա ասաց. «Առայժմ զբաղվում եմ իմ տնտեսությամբ, մեղուներս եմ մշակում, ծառերս եմ խնամում, տրամադրությունս էլ, ինչպես տեսնում եք, անկումային չէ»: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի գլխավոր դատախազությունում  կադրային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: 

Տպել
Ամենաշատ