News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով Ակունք գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության կասկածանքով արդեն կալանավորված անձ կա: Նա նույն գյուղի բնակիչ 30-ամյա Արա Մանուկյանն է, ով դիմել էր փախուստի: Wստիկաննները Վրաստանի ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ նրան հայտնաբերել են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի տարածքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 13-ի գիշերը 3.00-ի սահմաններում գլխուղեղի տրավմայով Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Հարություն Հայրապետյանը, որն ավելի ուշ մահացել է: Ավելի ուշ ոստիկանները գտել են Ակունք գյուղի բնակիչ 39-ամյա Կամսար Խաչիկի Հակոբյանի դին՝ գետնին ընկած վիճակում: Նրա կողքին հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Նշանակվել էր դատաբժշկական քննություն:

Կատարվածի մասին գյուղում քիչ բան գիտեն. «Ասում են, որ երեկ գիշեր մեր էս երկու գյուղացիներն ու սպանողը միասին քեֆի են եղել մեր գյուղի ռեստորանում, հարբել են, կռիվ հրահրել, որից հետո էլ մերոնց սպանել են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ