News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկրի, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով:

Բանաձեւին Հայաստանից եւ Ռուսաստանից բացի դեմ են քվեարկել նաեւ Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, նաեւ Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:

Երկրների մի մեծ մաս (58 երկիր), Չինաստանի գլխավորությամբ, ձեռնպահ են մնացել: Նրանց թվում են. 

Ձեռնպահ են քվեարկել մասնավորապես, Աֆղանստանը, Ալժիրը, Անգոլան, Անտիգուա եւ Բարբուդան, Արգենտինան, Բանգլադեշը, Բոթսվանան, Բրազիլիան, Բրունեյը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կամբոջան, Կոմորյան կղզիները, Ջիբութին, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Եգիպտոսը, Սալվադորը, Էրիթրեան, Եթովպիան, Ֆիջին, Գաբոնը, Գամբիան, Հնդկաստանը, Իրաքը, Ճամայկան, Ղազախստանը, Քենիան, Լեսոտոն, Մալին, Մավրիտանիան, Մոնղոլիան, Մոզամբիկը, Մյանմարը, Նամիբիան, Նաուրուն, Նեպալը, Պակիստանը, Պարագվայը, Ռուանդան, Սենթ Քիթս եւ Նեվիսը, Սենթ Լյուսիան, Սենթ Վինսենթ եւ Գրենադինները, Սան Թոմե եւ Փրինսիփին, Սենեգալը, Հարավային Աֆրիկան, Հարավային Սուդանը, Շրի Լանկան, Սուրինամը, Սվազիլենդը, Ուգանդան, Ուրուգվայը, Ուզբեկստանը, Վիետնամը:

Չեն քվեարկել Իրանը, Իսրայելը, Բելիզը, Բոսնիա Հերցոգովինան, Կոնգոն, Կոն դ’Իվուարը, Հասարակածային Գվինեան, Գանան, Գվիենեա Բիսաուն, Լիբանանը, Ղրղըզստանը, Մարոկկոն, Օմանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Տուվալուն, ԱՄԷ-ն, Եմենը, Վանուատուն:

Նշենք, որ բանաձեւի հեղինակներն են Գերմանիան, Կանադան, Կոստա Ռիկան, Լիտվան, Լեհաստանն ու Ուկրաինան, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: Համահեղինակ են ցանկացել դառնալ մեծ թվով երկրներ, որոնց թվում են Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Շվեդիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Իսլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Նորվեգիան եւ այլն:

ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները միանշանակ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում Ռուսաստանի կողմից ուժի կիրառումը՝ իր միջազգային շահերն առաջ մղելու համար:

Նշենք, որ բանաձեւում նշվում է, որ «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում եւ Սևաստոպոլ քաղաքում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական ուժ չունի և չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սևաստոպոլի կարգավիճակի փոփոխման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ