Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի  Գետափ գյուղի մոտ ավտոճանապարհի մի հատվածը, որն այսօր՝ հունվարի 15-ին, 14:00-ի  սահմաններում փակել էին գետափցիները, այժմ բացել են, քանի որ ոստիկանության աշխատակիցները խոստացել են, որ արդար դատավարութուն կլինի եւ իրենց որդուն ազատ կարձակեն:

NEWS.am թղթակիցը հաղորդում է, որ մեկ ժամվա ընթացքում այնքան շատ մեքենա էր կուտակվել ավտոճանապարհին, որ խցանում է  առաջացել մայրուղում:

Արամ  Սարդարյանի քույրը՝ Հայկուհի Սարդարյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս 4 ամիսների ընթացքում իրենք դիմել են տարբեր պատգամ մարմիննների, սակայն անօգուտ, քանի որ Արամը շարունակում է մնալ կալանքի տակ:

«Մենք բոլոր ապացույցներն ունենք, որ եղբայրս կապ չունի դանակահարության հետ, ինքը դեպքի ժամանակ եղել է աշխատանքի վայրում եւ կան ապացույցներ, բայց դատարանը դրանք հաշվի չի առնում»,- ասաց Հայկուհի Սարդարյանը:

Գետափցիները հեռացան իրենց տներ՝ նշելով, որ եթե հարցը չլուծվի, նրանք կրկին կհավաքվեն եւ կփակեն ճանապարհը:

Նշենք, որ հավաքված գյուղացիների մոտ էր նաեւ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: