News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սուրիկ Խաչատրյանին չեն սիրում, որովհետեւ ուժեղ մարդ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի դեմ մահափորձին։

«Ուժեղ մարդկանց չեն սիրում, որովհետեւ ուժեղ մարդկանց ո՞վ ա սիրել, որ Սուրիկին սիրեն։ Էս ազգը ե՞րբ ա ուժեղ մարդու սիրել, իսկ Զանգեզուրի մարզպետը պիտի ուժեղ մարդ լինի։ Զանգեզուրը մեր դարպասներն ա Հայաստանի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Նրա խոսքով՝ «ղալաթ» են արել նրանք, որոնք Սուրիկ Խաչատրյանին մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ։ Գեներալ Սեյրան Սարոյանը նման մարդկանց խորհուրդ տվեց նախ եւ առաջ գնալ Սյունիքի գյուղեր եւ տեսնել, թե սյունեցիները որքան են իրենց մարզպետին սիրում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ