News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականներին հաջողվել է ապացուցել մարդու հիշողության վրա բջջային սարքավորումների եւ համացանցի բացասական ազդեցությունը: Հետազոտության ժամանակ, որին ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ավելի քան հազար մարդ է մասնակցել, պարզվել է, որ բջջային սարքավորումներն ու համացանցը քայքայում են մարդու հիշողությունը:

Դա կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ վարժվում են անհրաժեշտ տեղեկատվությունը չհիշելուն՝ դրա համար օգտագործելով բջջային սարքավորումը, որը թույլ է արագորեն համացանցում գտնել այն: Անհրաժեշտ տեղեկությունը հիշելու փոխարեն այս միջոցից օգտվել է ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան 90%-ը եւ եվրոպացիների ավելի քան 80%-ը:

Միաժամանակ, ըստ Informing-ի, մասնագետները չեն ժխտում նաեւ բջջային սարքավորումների օգտագործման դրական կողմերը: Դրանք թույլ են տալիս չկենտրոնանալ մանրուքների վրա, ուղեղն ազատում են տարատեսակ անպետք կամ անկարեւոր տեղեկատվությունից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ