Երեւանի Կիեւյան կամրջից քիչ առաջ կին է նետվել: Ականատեսը NEWS.am-ին պատմեց, որ մի քանի քաղաքացի փորձել է կանգնեցնել նրան, սակայն չեն հասցրել: Կինը հանել է կոշիկները, թողել կամրջի վրա ու նետվել կամրջից: Դեպքը տեղի է ունեցել 22:40-ի սահմանում:
ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ նետվողը մոտ 25 տարեկան աղջիկ է, ինքնությունը դեռ հայտնի չէ։