News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հնագետները կարողացել են պարզել, թե ում են պատկանում աշխարհի ամենահին դաջվածքները: Նրանք պարզել են, որ դա Տիրոլի «սառցե մարդ» Օտցին է, որի մումիան հայտնաբերվել էր 1991թ. Ալպերում: Մասնագետները նշել են, որ 61 հատ առանձին դաջվածքներն ամենայն հավանականությամբ բուժման նպատակով են արվել:

Գիտնականները նշում են, որ Օտցին մահացել է մ.թ.ա. մոտ 3250 թ.: Երկար ժամանակ համարվում էր, որ հնագույն դաջվածքը Չինչորո լատինամերիկյան մշակույթին պատկանող մումիայի վրա է: Դա 30-40 տարեկան մի տղամարդու վերին շուրթը զարդարող բեղ է, որը պատկերված է կետերի տեսքով: Ենթադրվում էր, որ տղամարդը մահացել է մոտ 6 հազար տարի առաջ՝ մ.թ.ա. 4000 թ., փոխանցում է Informing-ը:

ԱՄՆ բնական պատմության ազգային թանգարանի աշխատակից Լարս Քրութաքը ուշադրություն է դարձրել, որ մումիայի մասին պատմող հոդվածում տպագրական սխալ կա: 3830 B. P.-ի (առաջ) փոխարեն այնտեղ նշված է եղել 3830 B. C.  (մ.թ.ա.): Այդ սխալը մումիայի տարիքը 2 հազար տարով ավելացրել է: Եթե գիտնականն իրավացի է, ապա Օտցին այդ մումիայից առնվազն 500 տարով մեծ է:

Օտցիի մարմնի դաջվածքները ներկայացնում են գծեր եւ խաչեր: Դրանք արվում էին մաշկի վրա կտրվածքներ բացելով, որից հետո դրանց փայտի ածուխ էին քսում: Դա նշանակում է, որ դաջվածքները ոչ թե դեկորատիվ, այլ բուժիչ նպատակների էր ծառայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ