Վայոց ձորի մարզում հայ-ադրբեջանական սահմանի մոտ այսօր՝ մայիսի 14-ին պայմանագրային զինծառայող է զոհվել։ Այդ տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, կատարվածի մանրամասները ՊՆ-ն կհաղորդի ավելի ուշ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացած զինծառայողը 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանն է։ Նա պայմանագրային զինծառայող էր եւ ծնունդով Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղից էր: