News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Վլադիմիր Վլադիմիրովիչին զուգահեռ Հայաստանում գտնվող, այդպես էլ կուսակցություն չբացած, այցով Ռուսաստանին ծառայություն չմատուցած ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի ցանկանում հետ մնալ Հայաստանում սկսված ռուսական «հաղթարշավից», փորձում է «երեւալ» նորանշանակ վարչապետ, Մոսկվայից Հայաստան «բերված» Կարեն Կարապետյանի եւ սիրիահայերի խնդրով լրջորեն զբաղվող մյուս ռուսահայ Ռուբեն Վարդանյանի կողքին` կազմակերպելով Հայաստանին ոչինչ չտվող տնտեսական ֆորում:

Մեր տեղեկություններով` Կարեն Կարապետյանի եւ Ռուբեն Վարդանյանի հետ վերջինիս հարաբերություններն առանձնակի ջերմ չեն: Ի դեպ, Արա Աբրահամյանը մեկ այլ անհանգստություն էլ ունի. նա այդպես էլ չի կարողանում ավարտին հասցնել Հյուսիսային պողոտայում իր մի քանի շենքերի շինարարությունը` ֆինանսական խնդիրների պատճառով:

Ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, «ի վերջո, հնարավոր է եւ պետությունը դատական գործընթացների դիմի, պարտադրի ավարտել, եւ կամ սեփականատեր փոխվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ