News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի շախմատի հավաքականի ելույթը Աշխարհի առաջնությանն այլ կերպ, քան ձախողում չի կարելի անվանել։ Այս մասին azerisport.com-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի շախմատի հավաքականի մարզիչ Վլադիմիր Տուկմակովը։ «Ես շախմատում եմ արդեն 50 տարի։ Խաղացել եմ ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական եւ մեծերի հավաքականներում։ Մրցումներում տարբեր իրավիճակների եմ ականատես եղել։ Տեսել եմ մեղադրանքներ, վեճեր, խնդիրներ, բայց կարիերայիս ընթացքում առաջին անգամ հանդիպեցի, որ շախմատիստը վերջնագրով խոսի մարզիչի հետ. «եթե իմ ասածով չանեք, ապա ես պարտիային չեմ մասնակցի»։

Սա արդեն չափազանց շատ է։ Եվ ցավալին այն է, որ դա տեղի է ունենում ոչինչ չորոշող խաղի ժամանակ։ Եվ դա այն դեպքում, որ, չնայած ցուցադրած վատ խաղին, թիմում տրամադրությունն այնքան էլ վատը չէր»,- azerisport-ին պատմել է Ադրբեջանի հավաքականի մարզիչը՝ մանրամասնելով, որ խոսքը գնում է Վուգար Գաշիմովի մասին, ով հավաքականի Գաբալայում մարզումների ճանապարհին խնդրել էր իրեն, որ Եգիպտոսի հավաքականի հետ հանդիպմանը իրեն չընդգրկի, որովհետեւ այդ հավաքականի մասնակիցները նրա վրա վատ տպավորություն են թողել։

«Մեքենայում նաեւ Գադիր Հուսեյնովն էր։ Ես ճիշտն ասած զարմացա,  ասացի, որ նման հարցերը չեն լուծվում մրցաշարից երեք շաբաթ առաջ, սակայն վստահեցրի, որ հաշվի կառնեմ նրա խնդրանքը։ Եվ ահա երեկ, ժողովում, որն անցնում էր ցայտնոտի մեջ, որովհետեւ մենք մինչեւ երեկոյան տասը պետք է ներկայացնեինք թիմի կազմը Եգիպտոսի հետ խաղում, ես ասացի, որ Վուգարը պետք է խաղա նրանց դեմ։ Դրան ի պատասխան Գաշիմովը հիշեցրեց մեր պայմանավորվածության մասին, թեեւ դա պայմանավորվածություն չի կարելի անվանել։ Ես նրան ասացի, որ ստեղծված իրավիճակից այլ ելք չկա, եւ չեմ կարող նրա խնդրանքը կատարել։ Գաշիմովը, շատ հանգիստ ասաց, որ այդ դեպքում պարզապես չի խաղա»,- նշել է Տուկմակովը։

«Ես տարբեր մարդկանցից լսել էի Ադրբեջանի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտների մասին, բայց այն ինչն այստեղ տեսա, դա աննախադեպ էր։ Վուգարը բացարձակապես չէր մտածում Ռաուֆ Մամեդովի մասին, որը Հակոբյանից պարտություն կրելուց հետո չի ուզում նույնիսկ շախմատի տախտակին նայել։ Գաշիմովին ընդհանրապես չէր հետաքրքրում այն, որ իր հրաժարվելու դեպքում Ռաուֆը երկրորդ տախտակին սեւերով խաղից բացի, այլ տարբերակ չի ունենա, որոնցով նա այս մրցաշարում անընդհատ պարտվում է»,-նշել է Ադրբեջանի հավաքականի մարզիչը։

Այն հարցին, թե ինչո՞ւ է Ռաուֆ Մամեդովը պահեստային մնացել, մարզիչը պատասխանել է. «Վլադիմիր Հակոբյանից պարտություն կրելուց հետո նա «գրոգգի» վիճակում էր։ Նրան հանգստանալ էր պետք»,-նշել է Տումակով՝ ավելացնելով, որ հավաքականի միակ լավ խաղացողը Թեյմուր Ռաջաբովն էր, որն առաջնության ժամանակ պարտվել է միայն Գատա Կամսկիին։

Մարզիչը անդրադարձել է նաեւ իր սխալներին՝ նշելով, որ հետագայում դրանք անպայման հաշվի կառնի, ինչպես նաեւ փոփոխություն կանի Ադրբեջանի հավաքականի կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ