Ստամբուլի Բաքրքյոյ թաղամասում ապրող Է.Է.-ն ինտերնետով պոռնոֆիլմեր դիտելու ժամանակ տեսարաններից մեկում իր կնոջն է տեսել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Է.Է.-ն ինտերնետով մտել է պոռնոկայքեր եւ ֆիլմերը դիտելու ժամանակ հասկացել, որ տեսարաններից մեկում մի տղամարդ իր կնոջ հետ է սեռական հարաբերություն ունենում։ Է.Է.-ն կատաղած սպասում է կնոջը, ում հետ նախորդ տարի է ամուսնացել։

Երբ կինը տուն է վերադարձել, ամուսինը նրան ստիպել է դիտել ֆիլմը, որտեղ նա գլխավոր դերում է։ Սակայն կինը սկսել է արտասվել՝ պնդելով, թե դա հավանաբար այն հիվանդանոցն է, որտեղ ինքը 2 տարի առաջ դիմել էր, իսկ տղամարդն էլ՝ իրեն բուժող բժիշկը։ Ըստ կնոջ խոսքերի՝ բժիշկն իրեն թմրեցրել եւ բռնաբարել է։

Այնուհետ, Է.Է.-ն իր կնոջ հետ դիմել են դատախազություն՝ բողոք ներկայացնելով կնոջ նշած բժշկի դեմ՝ կնոջը թմրեցնելու եւ բռնաբարելու մեղադրանքով։