Տալլինի «X» գեյ-բարը բոյկոտում է ռուսական օղին։ Այս կերպ հաստատությունը բողոքում է «Ռուսաստանում սեռական փոքրամասնություններին ճնշելու» դեմ։

Բոյկոտի մասին լրագրողներին հայտնել է հաստատության աշխատակիցներից մեկը։ «Ռուսական օղի այլեւս չկա եւ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինը խելքի չի եկել։ Նա պետք է հասկանա, որ շրջապատում կան այլ ժողովուրդներ եւ այլ ազգություններ»։ Նա հայտարարել է, որ բարի սեփականատերն անձամբ է թափել ռուսական օղու պաշարը։

Աշխատակցուհին նշել է նաեւ, որ բարը «ռուսների դեմ» ոչինչ չունի։ Մոտ օրերս ծրագրվում է անգամ «ռուսական տոն» կազմակերպել։