Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կաթոլիկներիի եւ բողոքականների բախումների արդյունքում 26 ոստիկաններ են տուժել,  որոնք փորձել են կանխել բախումը:

Բախումներն սկսվել են, երբ բողոքական համայնքի անդամները փորձել են փակել կաթոլիկների երթի ճանապարհը, որոնք հանդես են գալիս հօգուտ Իռլանդիայի միավորման:

Ոստիկանությունը փորձել է կանխել բռնությունը` կիրառելով ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ, ի պատասխան ոստիկանների ուղղությամբ աղյուսներ եւ շշեր են նետվել, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Տուժած 26 ոստիկաններից հինգը հոսպիտալացվել են: