Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում աշխատանքային հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հետ: ԵՐկու երկրների առաջնորդները քննարկելի են երկկողմ հարաբերությունները եւ Մոսկվայում ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստի նախապատրաստման հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ուկրաինայի նախագահը կանգառ է կատարել Սոչիում՝ Պեկինից վերադառնալու ճանապարհին: Կարճ աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերություններին վերաբերող ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ հարցեր, որոնք կապված են Մոսկվայում կայանալիք ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստի նախապատրաստման հետ»,-ասել է Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկուր երկրների ղեկավարները քննարկել են տարբեր ոլորտներում առեւտրատնտեսական համագործակցության եւ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի նախապատրաստման հարցերը:





























