Թաիլանդի ընդդիմությունը պահանջել է կառավարության անհապաղ հրաժարականը:
«Մենք 24 ժամ ենք տալիս ժամանակավոր կառավարությանը, որպեսզի տեղ մաքրի վարչապետի եւ նոր կառավարության համար, որոնց կնշանակի թագավորը», տեղի հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է ցուցարարների առաջնորդ Սութհեփ Թհիաքսուբանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Բողոքող ընդդիմությունը պահանջում է կիրառել Թաիլանդի Սահմանադրության երրորդ եւ յոթերորդ հոդվածները, որոնք նախատեսում են երկրի թագավորի կողմից վարչապետի եւ նոր կառավարության նշանակում եւ ժողովրդական խորհրդի ստեղծում: Այդ հոդվածները կիրառելու վերաբերյալ խնդրանք-դիմումը երկրի թագավորին պետք է ներկայացնի վարչապետ Յինգլակ Չինավատը:
Թաիլանդում արտահերթ ընտրությունները նշանակվել են փետրվարի 2-ին
Նշենք, որ խորհրդարանը լուծարելուց հետո Թաիլանդի ներկայիս կառավարությունը ժամանակավոր է դարձել:





























