Թաիլանդում արտահերթ ընտրությունները նշանակվել են 2014թ փետրվարի 2-ին: Այս որոշման մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Տիրատ Ռատանասեւին:

ԱԳ նախարարի կարծիքով՝ վարչապետ Յինգլակ Չինավաթը, ով ազատ է արձակել խորհրդարանը, եւս կկարողանա մասնակցել նախանշվող ընտրություններին եւ «Պիա Թայ» կուսակցության հաղթանակի դեպքում Չինավաթը կկարողանա կրկին զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Թաիլանդում հայտարարել են խորհրդարանը ցրելու մասին 

«Կարծում եմ, որ Չինավաթը կմասնակցի նոր ընտրություններին՝ չնայած որ այդ մասին դեռ չի հայտարարել»,-ասել է ԱԳ նախարարը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ թաիլանդական ընդդիմության առաջնորդները հրաժարվել են դադարեցնել բողոքի ակցիաները՝ չնայած վարչապետ Յինգլակ Չինավաթի հայտարարությանը՝ կապված կառավարության ու խորհրդարանի հրաժարականի հետ:

Բանգկոկում մոտ 100 հազար ցուցարարներ շարժվում են դեպի Կառավարության տուն