Հնդկաստանի գերագույն դատարանը վերականգնել է նույնասեռականության արգելքը: Դատավճռի ձեւակերպմամբ, նույնասեռականությունը Հնդկաստանում սահմանել են որպես «սեռական ակտ, որը հակասում է իրերի բնական կանոններին»: Նույնասեռ հարաբերությունները, որը հակաբնական հանցագործության ձեւ է, կպատժվի մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ:

Այս որոշումով Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել 2009-ին Դելիի Բարձր դատարանի որոշումը, ըստ որի նույնասեռական հարաբերություններն արգելող գաղութային օրենքը խախտում է մարդկանց հավասար լինելու իրավունքը:

Ոչ ավանդական սեռական հարաբերություններն արգելող օրենքը չեղյալ հայտարարելուց հետո դատարան էին դիմել մի քանի կրոնական եւ քաղաքական խմբեր՝ խնդրելով վերականգնել օրենքը: