Պաշտոնական Պեկինը Ճապոնիային մեղադրել է ազգային անվտանգության համար անվան տակ տարածաշրջանում ռազմական ներկայությունն ընդլայնելու համար։
Ըստ Չինաստանի պաշտպանության նախարարի՝ երկու երկրների միջեւ ուժգնացող լարվածության պատճառը Ճապոնիայի նախատեսած ռազմական ծախսերի աճն է:
Նշենք, այս շաբաթ Տոկիոյում հայտարարվել էր, որ հաջորդ հինգ տարում ճապոնական բանակի սպառազինության վրա ծախսվելու է 230 միլիարդ դոլար:
Ճապոնիան մտադիր է գնել անօդաչու թռչող սարքեր, ռազմական օդանավեր, հակահրթիռային էսմինցներ, դեսանտային 52 նավեր եւ Boeing Osprey 17 տրանսպորտային օդանավ:
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Ճապոնիան աշխարհում ռազմական ծախսերի մեծությամբ հինգերորդ տեղում է, Չինաստանը երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշենք, որ երկրների միջեւ տարածքային վեճ կա՝ Արեւելաչինական ծովում Սենկակու/Դյաոյութայ կղզիների պատճառով:





























