Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այցելել է Տոկիայի կենտրոնի Յասուկունի տաճար, որը Ասիայի երկրներում նույնացվում է ճապոնական ռազմականացման հետ: Այդ տաճարում ճապոնացիները խոնարհվում են բոլոր մարտիկների հոգիներին, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն «կայսեր եւ մեծ Ճապոնիայի»: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը:
Հաղորդվում է, որ դա 2006թ.-ից ի վեր վարչապետի առաջին այցն է այդտաճար:
Նշվում է նաեւ, որ վարչապետի` Յասուկունի այցը կարող է բողոքի ալիքն բարձրացնել Ճապոնիայի հարեւան երկրներում, ամենից առաջ` Հարավային Կորեայում եւ ՉԺՀ-ում:
Չինաստանին զայրացրել է Ճապոնիայի ռազմականացումը
Ճապոնիայի պաշտոնատար անձանց եւ քաղաքական գործիչների ամենամյա այցերը տաճար Ասիայի երկրներում ընկալվում է որպես ռազմատկանացման դրսեւորում: Յասուկունիում պահվում են տարբեր պատերազմներում հանուն Ճապոնիայի զոհված 2,5 միլիոն զինվորների եւ սպաների անուններով աղյուսակներ, որոնք ներառում են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական 14 հանցագործների անուններ:
Հոկտեմբերին Յասոկունիի տաճար էին այցելել Ճապոնիայի խորհրդարանի 150 պատգամավորներ, ինչպես նաեւ երկու նախարար, ընդ որում՝ վարչապետը չէր այցելել։





























