News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2014թ.-ի հունվարի 1-ից Ռուսաստանը դարձել է «մեծ ութնյակը» նախագահող երկիր: Մոսկվան նախատեսում է հիմնական ուշադրությունը բեւեռել ահաբեկչության դեմ պայաքրին, թմրանյութերի սպառնալիքներին ու տարածաշրջանային խնդրների կարգավորմանը: Ռուսաստանը մտադիր է զբաղվել կայուն տնտեսական աճի ապահովմամբ, առանց որի հնարավոր չէ պայքարել անկայունության դեմ, հաղորդում է Vesti.ru-ն: 

«Մարդկանց բարեկեցություն, առաջընթաց ու զարգացում. սա է մեր համատեղ աշխատանքի գլխավոր նպատակը: Նման մոտեցումն արտացոլվում է 2014թ.-ին «Ութնյակը» նախագահող Ռուսաստանի կարգախոսը՝ «Ռիսկերի վերահսկողություն աշխարհում կայուն աճի ու խաղաղության ապահովման համար»,- ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:- Հենց դա է մեր երկրին թելադրում առաջնահերթություններն ու առաջարկությունները: Այն է պայքար թմրավաճառության, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ, տարածաշրջանային խնդրների կարգավորում, առողջության պաշտպանություն, բնական աղետների հետ կապված ռիսկերի վերահսկողության գլոբալ համակարգի ձեւավորում»:

Հունիսին Ռուսաստանը կընդունի «մեծ ութնյակի» գագաթաժողովը, որը տեղի կունենա Սոչիում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ