Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հիվանդանոց է տեղափոխվել այն պատճառով, որ դեղահաբերի չափազանց մեծ չափաբաժին է ընդունել:
Ըստ որում, նրանք կտրականապես հերքել են տեղեկություններն այն մասին, որ խոսքն ինքնասպանության փորձի մասին է:
Տրիելվեյլերը դեղահաբերն ընդունել է ուրբաթ օրը՝ Ֆրանսուա Օլանդի հետ խոսակցությունց հետո՝ կապված նրա ու դերասանուհի Ժյուլի Գայայի հարաբերությունների հետ: Հարաբերությունների պարզաբանման պատճառը եղել է Closer ամսագրի հրապարակումը, որում նշվում է, որ նախագահը ամիսներ շարունակ հարաբերությունների մեջ է եղել դերասանուհու հետ:
Ֆրանսիայի նախագահը հասցրել է կնոջը խոստովանել իր դավաճանությունը՝ նախքան կոմպրոմատի հրապարակումը




























