Նիժնի Նովգորոդի բնակչուհի Ելենա Շադրովան Facebook սոցցանցում հրապարակել է կտոր Ռուսաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքից, որում հարց է տրվում աշակերտներին՝ կարելի էր արդյոք հանձնել Լենինգրադը, փոխարենը փրկելով մարդկանց կյանքը:
Ընդ որում, դասագիրքը հավանության է արժանացել «ՌԴ Կրթության եւ գիտության նախարարության կողմից», հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի անջատումը կաբելային ցանցերում սկսվեց հարցումից հետո. «Կարելի՞ էր արդյոք հանձնել Լենինգրադը, փոխարենը փրկելով մարդկանց կյանքը»:
Ռուսական դատախազությունը ստուգում է անցկացնում «Դոժդ» հեռուստաալիքում




























