News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Քումքափը թաղամասին կից ծովափին դանակարվել են հայաստանցիներ, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Թուրքական Medya73 կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ այցելել են Քումափը թաղամասին կից ծովափ, որտեղ դեռեւս անհայտ պատճառներով վիճաբանություն է տեղի ունեցել:

Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում դանակարվել են հայր ու որդի Հարությունյանները: 36-ամյա Համբարձում Հարությունյանի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա որդին եւ եւս մեկ այլ հայ՝ Մարտին անունով, տեղափոխվել են հիվանդանոց: Մարտինը հայտնել է, թե երեք հոգի իրենց դանակահարել եւ հեռացել են:

Ականատեսները պնդում են, թե դանակահարողները եւս Հայաստանցի են եղել, ովքեր նույնպես անօրինական են գտնվում Թուրքիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ