News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված հայտնաբերված 13-ամյա Հ. Կ.-ն համեստ ընտանիքից էր: Այս մասին հայտնեց Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը:

Նրա խոսքով, ծնողները համեստ մարդիկ են, տուն էլ չունեն, ուրիշի տանն են ապրում, հայրը արտագնա աշխատանքի է մեկնում, որ տունը պահի, մայրը տնային տնտեսուհի է:

«Չգիտեմ, ինչու այսպիսի բան պատահեց, գյուղի ծանր կյանքով ապրող սովորական ընտանիք են»,-ասաց գյուղապետը: Նա նշեց, որ տան միակ որդին է, ունեցել է ավագ եղբայր, որը կնոջ հետ մահացել է Ռուսաստանում, ունի քույրեր, որոնցից երկուսն ամուսնացած են, իսկ երրրոդն ապրում է իրենց հետ: Տղան սովորում էր 7-րդ դասարանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին, ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված: Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
Ամենաշատ