ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներկայացրել է 2017 թվականի  հունվարին Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված  գները` 1 քառ. մ մակերեսի հաշվարկով։

Տվյալները ձեւավորվել են Երեւան քաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների եւ առաջարկվող գների վերլուծության արդյունքում։

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի  հունվարին Երեւան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քառ. մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել են 0.4%-ով:

2017 թվականի  հունվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երեւանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների եւ առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձեւավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետեւյալ շուկայական միջինացված գները` 1 քառ մ մակերեսի հաշվարկով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի  հունվարին Երեւան քաղաքում անհատական բնակելի տների շինության 1 քառ մ. մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2016 թվականի դեկտեմբերի համեմատ՝ նվազել է 0.2%-ով:

2017 թվականի  հունվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երեւանը, շինության 200.0 քառ մ եւ տնամերձի 1000.0 քառ մ. միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների եւ առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձեւավորվել են հետեւյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 քառ մ մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը):

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2017 թվականի  հունվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երեւանը, անհատական բնակելի տների շինության 1 մ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2016 թվականի դեկտեմբերի համեմատ մնացել է անփոփոխ:

2017 թվականի  հունվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 975 գրավադրման գործարքը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումների քանակի 9.9 %-ը:

Գրավադրման գործարքն առավելապես իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (49.5 %), անհատական բնակելի տների (21.5 %), հասարակական նշանակության օբյեկտների (13.9 %) եւ հողերի (6.2 %) նկատմամբ:

2017 թվականի  հունվարին հանրապետությունում գրավադրվել է 1337.13 հա հող, որից 3.24 հա Երեւանում: Ընդ որում, գրավադրված հողի 1086.39 հա կամ 81.2 %-ը գյուղատնտեսական նշանակության: Առավել մեծ մակերեսով հող գրավադրվել է Արմավիրի մարզում` 1051.03 հա, որից 1049.78 հա գյուղատնտեսական նշանակության:

2017 թվականի  հունվարին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 66 գործարք: