News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում անշարժ գույքի գործակալություններից մեկի աշխատակիցները արտասովոր ակցիա են ձեռնարկել՝ տուն գնող հաճախորդներին մեկ տարվա ընթացքում շաբաթական մեկ անգամ տրամադրելու են ավոկադոյով անվճար տոստեր, հայտնում է BuzzFeed-ը։

Ընդ որում գնորդը կարող է ինքը ընտրել , թե որ սրճարանից է ուզում ստանալ անվճար տոստը։ Առաջարկը տարածվում է անշարժ գգույքի մի քանի օբյեկտների վրա։ Դրանցից մեկը Շերվուդում գտնվող 600 հազար դոլար արժողության թաունհաուզն է, որտեղ կան երեք ննջասենյակ ու երկու լոգարան։ Նշում են, որ եթե տունը զույգ է գնում՝ նրանց շաբաթական երկու տոստ են առաջարկելու։

Այսպիսով ռիելթորները մտադիր են խթանել բնակարանների վաճառքը։ Պորտալի տեղեկություններով, այս ակցիայի շրջանակում արդեն մեկ տուն է վաճառվել։ Անցած տարվա օգոստոսին Լաս Վեգասում 22 մլն դոլար արժողության փենթհաուզի գնորդին խոստացել էին Lamborghini Huracan մեքենա տրամադրել երկու տարվա գործածման համար, նաեւ Պաբլո Պիկասոյի ու Սալվադոր Դալիի նկարները եւ T-Mobile Arena-ում անցկացվող միջոցառումների տոմսեր։ Palms Place Hotel երկնաքերի 59-րդ հարկում գտնվող փենթհաուզի ընդհանուր մակերեսը մոտ 580 քառ մետր է։ Այն ունի չորս ննջասենյակ ու վեց լոգարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ