News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Լոնդոնի դատարանը ռուս միլիարդատիրոջը պարտավորեցրել է նախկին կնոջը 453 մլն ֆունտ վճարել, հայտնում է BBC-ն ։

Դա ամենաբարձր փոխհատուցումներից է, որոնք երբեւէ գրանցվել են Միացյալ Թագավարության դատարաններում ապահարզանների ժամանակ։ 

Նախկին ամուսինների անունները չեն հրապարակում։ Հայտնի է, որ ռուս ձեռներեցը 61 տարեկան է, նա ծնունդով Կովկասից է, նավթի ու գազի նախկին առեւտրական։ Նրա նախկին կինը 41 տարեկան է, նա ծնունդով Արեւելյան Եվրոպայից է,ամուսնանալուց հետո տնային տնտեսուհի է եղել։

Լսումների ժամանակ դատավորը հայտնել է, որ զույգը ծանոթացել ու ամուսնացել է Մոսկվայում, իսկ հետո տեղափոխվել է Բրիտանիա, Սուրրեյ կոմսություն։

Դատավորի խոսքով նախկին կնոջը բաժին է հասել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած ակտիվների 41․5 տոկոսը։

Դատավճռով արգելված է հրապարակել ապահարզանի մասնակիցների անունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ