News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիոսկը մայիսի 13-ին կսրբադասի հովիվ երեխաներին, որոնց, ըստ կաթոլիկ եկեղեցու համոզման,  ուղիղ100 տարի առաջ` 1917 թվականի մայիսի 13-ին, Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքում հայտնվել է Կույս Մարիամն ու մարգարեացել XX դարի մասին, հաղորդում է BBC-ն:

Պորտուգալացի հովիվներ Ժասթինա եւ Ֆրանսիշկու Մարտուի սրբադասման արարողությունը տեղի կունենա Ֆաթիմայում, քահանայապետի գլխավորած պատարագի ժամանակ:

Ուրբաթ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաք` ուխտագնացության: Այս օրերին Ֆաթիմայում մոտ մեկ միլիոն ուխտավորներ են հավաքվել: Քահանայպետը մայրաքաղաաք Լիսաբոնից Ֆաթիմա է ժամանել ուղղաթիռով ուրբաթ երեկոյան:

Ինչպես պնդում է կաթոլիկ եկեղեցին` 1917 թվականի մայիսի 13 –ին, Ֆաթիմայի մերձակայքում երկու հովիվ երերխաների` Ֆրանսիշկուին եւ Ժասթինային, ինչպես նաեւ նրանց զարմուհուն` Լուսիին հայտնվել է Աստվածածինը` մարգարեանալով անցյալ դարի մի շարք իրադարձությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ