News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գիտնականները հավաստիացնում են, որ սեքսը կարող է հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ՝ ընդհուպ ուռուցքաբանական, բայց դրանով պետք է զբաղվել առնվազն կես ժամ։ Գիտնականների հետազոտությունները հաստատում են, որ սեքսն օգտակար է օրգանիզմի համար, սակայն դրանով պետք է զբաղվել առնվազն 30 րոպե, հայտնում է GazetaDaily-ն։

Հենց այդ ժամանակից հետո է օրգանիզմում սկսվում հորմոնների արտադրությունը, որոնք բարելավում են օրգանիզմի աշխատանքն ու ունակ են հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ, ընդհուպ ուռուցքաբանական։ Նախեւառաջ սեքսը նպաստում է էնդորֆինների ՝ այսպես կոչված երջանկության հորմոնների արտադրությանը։ Իսկ դրանք, բացի ամենայնից, ունեն նաեւ ցավազրկող գործողություն։ Կանոնավոր սեռական կյանքի դեպքում օրգանիզմում արտադրվում են նաեւ ադրենալին ու կորտիզոն, որոնք խթանում են ուղեղի աշխատանքն ու կանխում միգրենը։ Նաեւ մեծ քանակությամբ օքսիտոցին է արտադրվում, որը կոչում են երիտասարդության հորմոն։ Սեքսի ժամանակ բարելավվում է արյան շրջանառությունն ու ուղեղի աշխատանքը։ Բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական 2-4 անգամ զբաղվել սեքսով, իսկ սեռական ակտի տեւողությունը պետք է առնվազն 30 րոպե լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ