News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սեքս ինդուստրիայի աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով Ամստերդամի քաղաքապետը բացում է հասարակաց տուն, որը ղեկավարելու են հենց իրենք ՝ մարմնավաճառները, գրում է The Guardian-ը։

«Քաղաքի իշխանությունների նախաձեռնությամբ բացվող նոր հասարակաց տունը զբաղեցնում է 14 ցուցափեղկ՝ այսպես կոչված կարմիր լապտերների ամստերդամյան թաղամասի չորս շենքերում։ Սեքս ինդուստրիայի մոտ 40 աշխատակիցներ կկարողանան աշխատել այդ տարածքում, որը ղեկավարելու է My Red Light հիմնադրամը, որում մեծ դեր են կատարում մարմնավաճառները», - հայտնում է հոդվածագիր Ռենատե վան դեր Զեն։   

«Այս նախագիծն ամբողջությամբ մշակվել է սեքս ինդուստրիայի աշխատակիցների կողմից», - ասել է նախագծին մասնակցող մարմնավաճառներից մեկը, որը չի հայտնել իր անունը,- Հույս ունեմ, որ My Red Light- ը կառաջարկի հարմար աշխատատեղեր, որտեղ աշխատողները կկարողանան իրենց ցանկալի ու հարմարավետ զգալ»։

 Մարմնավաճառությունը ՆԻդեռլանդներում օրինականացվել է 2000-ին։ Նոր նախաձեռնությամբ Ամստերդամը հույս ունի, որ մարմնավաճառները կկարողանան ինքնուրույն ու անկախ աշխատել։  «Սեքս ինդուստրիայի աշխատակիցները կկարողանան ինքնուրույն որոշել վարձակալությյան պայմաններն ու աշխատանքային ժամերը,- վստահեցնում է Մարիկե դե Ռիդլլերը My Red Light հիմնադրամի դիտորդական խորհրդի անդամը – Այնտեղ կա հատուկ հյուրասենյակ, որտեղ նրանք կարող են թեյ խմել ու շփվել իրար հետ՝ օրինակ տհաճ հաճախորդների հետ փոխգործակցելու կանոների մասին»։

Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ վան դեր Լանը շատ բան է արել այս նախագծի իրականացման համար։ Դրա համար էլ հոլանդացիները այդ նախագիծը կոչել են «մունիցիպալ անառականոց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ