News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիվերփուլի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ լողափային հանգիստը վնասակար է առողջության համար ու նույնիսկ կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ, հայտնում է Daily Star-ը։

Մի խումբ գիտնականներ՝  Դեն Կաթբերթսոնի ղեկավարությամբ ուսումնասիրել է լողափին երկշաբաթյա հանգստի ազդեցությունը 28 առողջ, ֆիզիկապես ակտիվ մարդկանց վրա, որոնց միջին տարիքը 25 տարեկանն էր։ Նրանք բոլորը հանգստի ժամանակ կրում էին հատուկ սարքեր, որոնք չափում էին նրանց ֆիզիկական ակտիվությունը։

Հետազոտության արդյունքներով գիտնականները հայտնաբերել են, որ լողափային հանգստի ժամանակ մարդիկ կորցնում էին իրենց մկանային զանգվածը ու ավելացնում ճարպի շերտը, մասնավորապես որովայնի հատվածում։ «Նման փոփոխությունները կարող են հանգեցնել նյութափոխանակության քրոնիկ հիվանդությունների ու վաղաժամ մահվան»,- նշել է բժիշկ Կատբերթսոնը։

Պարզվել է, որ արձակուրդների ժամանակ զբոսաշրջիկները չէին փոխել իրենց սովորական սննդակարգը։ Բայց ավելի քան 80 տոկոսով նվազել էր նրանց ֆիզիկական ակտիվությունը՝ միջինը նրանք օրական 1․5 հազար քայլ էին անում՝ 10 հազարի փոխարեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ