News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները համարում են, որ միջինվիճակագրական զույգի սեքսն ահավոր է։ Նրանք նման եզրակացության են հանգել՝ իականացնելով հետազոտություներ ու համեմատելով ստացված տվյալները , գրում է Oane-ը։

Նրանց կարծիքով, դա տեղի է ունենում երկար ժամանակ համատեղ ապրելու պատճառով։ Ամուսինները այնքան են սովորում իրար, որ այլևս չեն ձգտում որեւէ բանով զարմացնել զուգընկերոջը։ Որպես կանոն, նման զույգերի մոտ ինտիմ հարաբերությունները շաբաթական մեկ- երկու անգամ են լինում։ Ժամանակի ընթացքում սեքսը սկսում է այլեւս չուրախացնել, վերածվելով առօրեական զբաղմունքի։ Սեքսը դառնում է կանխատեսելի, այն տեղի է ունենում նույն ժամանակ, նույն վայրում, ընդ որում միապաղաղ ու սովորական։

Մասնագետների խոսքով, զույգերը նման վիճակում են հայտնվում ավելի քան հինգ տարվա համատեղ կյանքից հետո։ Նրանք սկսում են ավելի շատ  իրենց աշխատանքի վրա կենտրոնանալ ու ամբողջ ուժն ու եռանդը դրան նվիրել՝ իրենց զրկելով սեռական հաճույքներից։ Փորձագետները նախազգուշացնում են, որ դա վտանգավոր է, քանի որ սեքսի պակասից սկսում են զարգանալ տարբեր հիվանդություններ, նաեւ դեպրեսիա ու հուսահատություն։

Իսկ ահա կանադացի գիտնականներն այս հարցում համամիտ չեն իրենց բրիտանացի գործընկերների հետ։ Նրանք ընտանեկան զույգերին նույնիսկ խորհուրդ չեն տալիս շաբաթական երկու անգամից հաճախ սեքսով զբաղվել, քանի որ հաճախակի սեքսից, նրանց կարծիքով, զգացողությունները կորցնում են իրենց սրությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ