News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փենսիլվանիայում կինը սպանել է բոյֆրենդին հենց նրա խնդրանքով, քանի որ նա այդպիսով ուզում էր ազատվել այն պաշտամունքի կողմնակիցների հետապնդումներից, որը քարոզում է այլմոլորակայինների ներխուժում ու աշխարհի վերջ։

FoxNews-ը հայտնել է, որ 42-ամյա Բարբարա Ռոջերսը կրակել է իր բոյֆրենդի՝ 32-ամյա Սթիվեն Մինեոյի գլխին։ Կինը վստահեցնում է, որ բոյֆրենդն ինքն է խնդրել կրակել իր վրա։ Նրա խոսքով Սթիվենը համարում էր, որ իրեն հետապնդում են պաշտամունքի կողմնակիցները։ Ոստիկանությունը համացանցում հայտնաբերել է համապատասխան կազմակերպություն, որը տարածում է գրականություն՝ այլմոլորակայինների նոր դարաշրջանի մասին ու օգտագործում ապոկալիպտիկ աստվածաշնչյան թեմաներ։ «Չարիքի կացարան․ Վենդետա» ֆիլմի դիտումից հետո ՄԻնեոն Ֆեյսբուքում գրել էր «Այդ ապոկալիպտիկ ֆիլմերը ձեզ պատկերացում են տալիս, թե ինչ է տեղի ունենալու»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ