News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արքայադուստր Դիանայի եղբայրը՝ Չառլզ Սփենսերը խնդրել է չցուցադրել իր քրոջ անկեղծ խոստովանություններով տեսագրությունները, որոնք արվել էին 1992 ու 1993 թթ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Сhannel 4 –ը արքայադստեր մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստել է Diana: In Her Own Words փաստագրական ֆիլմը, հայտնում է Life.ru-ն։

Մասնավորապես ծրագրում պետք է ընդգրկվեն կադրեր, որոնց վրա արքայադուստրը պատմում է, որ ամուսինն իրեն ասել էր, որ չի ուզում լինել Ուելսի միակ արքայազնը, որը երբեւէ սիրուհի չի ունեցել։ Նրա մայրը, Եղիսաբեթ 2-րդը, անտեսել էր Դիանայի օգնության խնդրանքը ու հայտնել, որ իր որդին «անհույս» է։

Ավելին, Դիանայի խոսքով, Չառլզի հայրը, Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը, որդուն ասել էր, որ եթե նա բաժանվի, կկկարողանա վերադառնալ իր նախկին սիրեցյալ Կամիլա Փարկեր Բոուլզի մոտ։

Հենց նա էլ դարձել է Չառլզի երկրորդ կինը Դիանայի մահից հետո։

Իր մասին Դիանան ասում էր, որ մինչեւ հարսանիքը ինքն արքայազնին ընդամենը 13 անգամ էր տեսել ։ Սիրահետումների ժամանակաշրջանում ապագա ամուսինը պարբերաբար անհետանում էր, դրա համար էլ աղջկան այնքան էլ հաճելի չէր նրա ասես հարկադրված ուշադրությունը։

 Сhannel 4 –ի ներկայացուցիչները հրաժարվում են թաքցնել այդ վարկաբեկող նյութերը։ Հեռուստաալիքը հայտնել է, որ տեսագրությունները կարեւոր պատմական աղբյուր են ու իրավունք ունեն ներկայացվել հասարակայնությանը։

Դիանան ու արքայազն Չառլզը ամուսնացել են 1981-ին, իսկ 1996-ին արդեն բաժանվել են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ