News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

CMR ընկերության բրիտանացի ինժեներներն ավարտել են ոչ թանկարժեք, հավաք եւ պրակտիկ ռոբոտի մշակումը, որը նախատեսված է նուրբ վիրահատությունների կատարման համար, հայտնում է Hi-Tech News-ը: 

Cambridge Medical Robotics ընկերության մշակողները նշել են, որ իրենց նոր ռոբոտը Versius է կոչվում, նրա չափերը մի փոքր են անցնում 60x60 սմ չափերը, իսկ գինը գրեթե 2 անգամ ցածր է՝ համանման սարքերի համեմատությամբ:

Ռոբոտը կարող է վիրահատություններ իրականացնել, որոնց դեպքում չի պահանջվում հիվանդներին կտրվածք կատարել, եւ բավական են միայն մինչեւ 1 սմ տրամագծով փոքր անցքերը: Նման վիրահատությունները եւս նրբություն են պահանջում, այդ պատճառով ռոբոտը շատ ճկուն կլինի. ռոբոտի մանիպուլյատորն իր հատկություններով մարդու ձեռքի է նման, իսկ նրա բոլոր գործողություններին կարելի է հետեւել եռաչափ դիսփլեյի վրա, որին կմիացվի Versius-ը: Սա օպերատոր վիրաբույժին թույլ կտա ամեն ինչ ավելի արագ եւ արդյունավետ կատարել:

Մանրաչափ վիրաբույժ ռոբոտի աշխատանքային նախատիպը կհայտնվի հաջորդ տարի: Կպահանջվի եւս որոշ ժամանակ թեստավորման եւ արտոնագրման համար, որը, հավանաբար, կտեւի մինչեւ 2018 թվականի վերջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ