News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. օգոստոսի 19-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են անձնագիր, այլ փաստաթղթեր, կանխիկ գումար եւ բանկային քարտեր՝ իրենց ծածկագրերով: Օգոստոսի 19-ին գողացված բանկային քարտով կանխիկացվել է գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով բանկոմատից կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

«Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Ամենաշատ