News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Լիբանանի բանակին սահմանային անվտանգության ամրապնդման եւ ահաբեկչության դեմ պայքարի համար 120 միլիոն դոլարի օժանդակություն կտրամադրի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպան Էլիզաբեթ Ռիչարդը վարչապետ Սաադ ալ Հարիրիի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը:

Լիբանանի բանակը կստանա վեց թեթեւ MD 530G ուղղաթիռ, վեց Scan Eagle անօդաչու, կապի միջոցներ եւ գիշերային տեսադիտման սարքեր:

Վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ն Լիբանանի զինված ուժերին ավելի քան 1,5 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել: Վաշինգթոնը հուսով է լիբանանյան բանակը ուժեղացնել հարեւան Սիրիայից սահմաններից բռնության տարածումը կանխելու համար եւ օգնել՝ դառնալու երկիրը պաշտպանող միակ ռազմական ուժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ