News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան  ԵՄ-ից դուրս գալուց հետո էլ հուսալի գործընկեր կմնա այն երկրների համար, որոնք նրա դաշնակիցներն են: Այս մասին հինգշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ասուլիսը տեղի է ունեցել անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց հետո Միացյալ Թագավորություն Մակրոնի առաջին պաշտոնական այցի շրջանակներում:

 «Այս բրիտանա-ֆրանսիական գագաթնաժողովը տեղի է ունենում մի ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան պատրաստվում է դուրս գալ ԵՄ-ից: Մենք այժմ  եւ հետագայում էլ շարունակելու ենք հուսալի գործընկեր լինել մեր դաշնակիցների եւ բարեկամների համար եւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ խորը եւ ամուր հարաբերությունները համապատասխանում են մեր փոխադարձ շահերին », - ասել է Մեյը:

Մեյի խոսքով՝ ինքը եւ Մակրոնը համաձայնել են, որ լավ բրիտանա-ֆրանսիական հարաբերությունները կարեւոր են ոչ միայն այս երկու երկրների համար, այլեւ եվրոպական անվտանգության ապահովման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ